Քաղաքականություն

«Պուտինը հուսահատ է, քանի որ ուկրաինացիները լավ են կռվում». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

«Պուտինը հուսահատ է, քանի որ ուկրաինացիները լավ են կռվում». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անկարայում կայացած դաշինքի գագաթնաժողովի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի գործողություններին և Ուկրաինայի պատերազմին։



Ռյուտեն Վլադիմիր Պուտինին կոչ է արել չսադրել ՆԱՏՕ-ին։



«Մեզ հետ մի խաղացեք: Մենք երբեք ոչ մեկի վրա չենք հարձակվի։ Մենք միայն կպաշտպանենք մեր ապրելակերպը, ժողովրդավարությունն ու տարածքը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ դիմելով Ռուսաստանի նախագահին։



Նրա խոսքով՝ ուկրաինական քաղաքների վրա Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարվածները վկայում են Կրեմլի առաջնորդի հուսահատության մասին՝ կապված մարտադաշտում հաջողության բացակայության հետ։


«Կարծում եմ՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան հուսահատ է Պուտինը, քանի որ ուկրաինացիները լավ են կռվում»,- նշել է Ռյուտեն։



Նա ընդգծել է, որ Ուկրաինան, իր գնահատմամբ, հասել է զգալի հաջողությունների, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսությանը, էներգետիկ ենթակառուցվածքներին և պաշտպանական արդյունաբերական ներուժին հասցված հարվածների հարցում։



ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ ռուսական բանակն այլևս չի կարող ճակատում գրանցել լայնածավալ առաջխաղացումներ, ինչպես նախկինում։



Միաժամանակ Ռյուտեն ավելի վաղ չէր բացառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության բանակցությունների հնարավորությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի զինված ուժերի նոր հաջողությունները ռազմաճակատում և դրա սահմաններից դուրս։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250