ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոստում չի եղել, ներկայացրել եմ մեր ծրագիրը. Կանդազ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հերքել է ընտրակաշառքի կամ ձայների դիմաց խոստումներ տալու մասին պնդումները՝ նշելով, որ պարզապես ներկայացրել է կուսակցության ծրագիրը և ո’չ աշխատանք, ո’չ գումար չի առաջարկել դրա դիմաց։
Նրա խոսքով՝ հատկապես Արցախից տեղահանված քաղաքացիներին ներկայացրել է, թե ինչ է նախատեսում կուսակցության ծրագիրը։
«Դա խոստում չէ, դա ուղղակի մեր ծրագրի ներկայացումն է։ Մարդիկ տեղյակ չէին մեր ծրագրից։ Ես ներկայացրել եմ, որ Արցախից եկած տեղահանվածների համար նախատեսված են բնակարանային, աշխատանքի և այլ հնարավորություններ։ Մարդիկ դրանով են ապրում»,- ասել է Ավանեսյանը։
Հարցին՝ նմանատիպ զրույցներ շատերի հետ է ունեցել և արդյոք մարդկանց խոստումներ է տվել՝ նրանց «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու դիմաց, Ավանեսյանը պատասխանել է, որ քաղաքացիներն են իրեն զանգահարել և հետաքրքրվել ծրագրով։
«Ես չեմ զանգել, իրենք են զանգել ինձ։ Ես չեմ ասել՝ ձայն տվեք մեզ։ Ասել եմ, որ եթե «Ուժեղ Հայաստանը» ընտրվի, ապա կիրականացվեն մեր ծրագրերը։ Մարդիկ ծրագրերը չեն կարդում, ես հերթով ներկայացրել եմ այն, ինչ նախատեսված է մեր ծրագրերում։ Ընտրակաշառքի մասին խոսելը պարզապես աբսուրդ է»,- հայտարարել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին
Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է՝ առանձնապես խոշո...