120 հազար հայերի տեղահանումը բացահայտեց միջազգային հանրության անգործությունը. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Հաագայում անցկացվող համաժողովում անդրադարձել է միջազգային իրավունքի նկատմամբ վստահության ճգնաժամին և միջազգային կառույցների ընտրովի մոտեցումներին։
Նա նշել է, որ միջազգային իրավունքը կորցնում է իր հեղինակությունը այն դեպքերում, երբ իրավախախտումները մնում են անարձագանք, իսկ քաղաքական նպատակահարմարությունը գերակայում է իրավական պարտավորություններին։
«Միջազգային իրավունքը մեկ օրում չէ խոցելի դարձել։ Այն ամեն անգամ կորցնում է իր հեղինակությունը, երբ իրավախախտումները մնում են անարձագանք, երբ քաղաքական նպատակահարմարությունը գերակայում է իրավական պարտավորություններին, և հատկապես այն ժամանակ, երբ նրա սկզբունքներն ու չափանիշները ընտրողաբար են կիրառվում»,- ասել է Գալստյանը։
Պատգամավորը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանումը, ըստ իր գնահատականի, ցույց է տվել միջազգային հանրության անգործությունը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությունները և Արցախում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտել են միջազգային իրավունքի կիրառման խնդիրները։
«Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանումը տեղի ունեցավ ոչ այն պատճառով, որ միջազգային իրավունք գոյություն չուներ։ Ադրբեջանի ագրեսիան և դրան հաջորդած էթնիկ զտումը բացահայտեցին մեր հավաքական արձագանքի և վերաբերմունքի չգոյությունը»,- նշել է նա։
Գալստյանը նաև անդրադարձել է միջազգային դատարանների որոշումներին, հայկական մշակութային ժառանգության պահպանության և Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ ընթացող դատավարությունների հարցերին։
Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը չպետք է դառնա քաղաքական սակարկության կամ ընտրովի կիրառման առարկա։
«Վերահաստատենք, որ միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ, և ոչ էլ նրա սկզբունքներն՝ ընտրովի կիրառման առարկա»,- հայտարարել է Լիլիթ Գալստյանը։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։ Aurora News-ի հետ զրույցում ՆԳ...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...