Թրամփը քննադատել է Բայդենին, Օբամային ու Բուշին, ապա գովել Ռյուտեին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Անկարայում կայացած հանդիպման ընթացքում խիստ քննադատել է ԱՄՆ նախկին նախագահներ Ջո Բայդենին, Բարաք Օբամային և Ջորջ Բուշին՝ հայտարարելով, որ նրանք տարիներ շարունակ չեն կարողացել հասնել նրան, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ավելացնեն իրենց ռազմական ծախսերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թրամփի խոսքով՝ երկար տարիներ եվրոպական երկրները պաշտպանական ոլորտում մեծապես հենվել են Միացյալ Նահանգների վրա, մինչդեռ նախկին նախագահները չեն կարողացել փոխել այդ իրավիճակը։
«ՆԱՏՕ-ի երկրները տարիներ շարունակ օգտվում էին ԱՄՆ-ից։ Եթե Բայդենն ավելի խելացի լիներ, նա կստիպեր նրանց ավելի շատ վճարել։ Բայց նա դա չարեց։ Նույնը՝ Օբաման, դա պետք է տեղի ունենար շատ տարիներ առաջ, սակայն Օբաման էլ չարեց, Բայդենն էլ չարեց, և, անկեղծ ասած, Բուշն էլ չարեց»,- հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքը ընդհատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ընդգծելով, որ իրավիճակը փոխվել է հենց Թրամփի նախագահության շնորհիվ։
«Բայց հիմա դա տեղի ունեցավ հենց ձեր շնորհիվ։ Դուք արեցիք այն, ինչ դեռ նախագահ Դուայթ Էյզենհաուերն էր փորձում անել՝ հավասարեցնել Եվրոպայի և Միացյալ Նահանգների ռազմական ծախսերը։ ԱՄՆ ոչ մի նախագահ չէր կարողացել հասնել այդ արդյունքին, իսկ դուք դարձաք առաջինը»,- ասել է Ռյուտեն։
Ռյուտեի խոսքերից հետո Թրամփը ժպտալով արձագանքել է.
«Դրա համար էլ սիրում եմ նրան»։
Հանդիպման այս հատվածը լայն արձագանք է ստացել միջազգային մամուլում՝ ուշադրություն գրավելով Թրամփի և Ռյուտեի երկխոսությամբ։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը դաշինքի անդամ երկրների պաշտպանական ծախսերի ավելացումն ու եվրոպական անվտանգության ամրապնդումն էր։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...