Ստորաբար գետնին պառկեցրին․ Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ Ծառուկյանի կալանավորմանը
«Հայաստան» դաշինքի՝ երկու օր առաջ տարածված հայտարարության մեջ ամեն ինչ հստակ է։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Սակայն երեկ հրապարակված տեսագրությունները՝ ինչպես են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ տանում Քննչական կոմիտե՝ բացահայտ ոտնահարելով օրենքի, բարոյականության և մարդկային տրամաբանության բոլոր նորմերը` հրապարակային նվաստացնելով, ստորաբար գետնին պառկեցնելով, իսկ այնուհետև Դատարանի վճռով կալանավորելով նրան, ևս մեկ անգամ փաստում են, որ Սրբազանների, հայազգի նշանավոր բարերար Սամվել Կարապետյանի, մեր գործընկեր Արթուր Սարգսյանի, ընդդիմադիր դաշինքների, կուսակցությունների, լրատվամիջոցների բազմաթիվ անդամների դեմ իրականացվող գործընթացները քաղաքական հաշվեհարդար են՝ թույլ, մանրախնդիր, անբարոյական միավորի վրեժխնդրություն»,- ասել է Սեյրան Օհանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...