ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օձերի ակտիվացման շրջանն է․ փրկարարները հորդորում են չմոտենալ և զանգահարել 112
Ամառվա շոգ օրերին ակտիվանում են նաև օձերը․ տաք եղանակը, բաց տարածքներում հանգիստը և գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։
ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻԿ 4-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ռոման Խաչատրյանի խոսքով՝ օձերը հիմնականում բնակելի տարածքներ են գալիս ոչ թե բնակվելու, այլ որսի նպատակով։
«Օձերը շատ խելացի սողուններ են, եթե օձերին չվնասենք, նրանք չեն հարձակվի մարդու վրա»,- նշել է նա։
Մասնագետը խորհուրդ է տալիս օձ տեսնելիս պահպանել առնվազն 2-2,5 մետր հեռավորություն, չխուճապի մատնվել և մնալ անշարժ։
Եթե օձը հայտնվել է բնակարանում կամ բակում, խորհուրդ չի տրվում փորձել ինքնուրույն բռնել կամ հեռացնել այն։ Անհրաժեշտ է զանգահարել 112, և փրկարարները կտեղափոխեն օձին անվտանգ վայր։
Օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել և հնարավորինս արագ դիմել բուժօգնության։
Փրկարար ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ամառային շրջանում լինել զգոն և հիշեցնում, որ օձերը բնության մեջ կարևոր դեր ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...