Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը. Իրանի դեսպան
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ հույս ունի՝ Հայաստանը կունենա սեփական նավթազտարան, որտեղ Իրանի հում նավթից կարտադրվեն անհրաժեշտ նավթամթերքներ։
Դեսպանը ասուլիսի ժամանակ նշել է, որ այդ արտադրանքը կարող է մատակարարվել ինչպես Հայաստանի ներքին շուկային, այնպես էլ արտահանվել այլ շուկաներ։
«Հուսով ենք, որ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքը թե՛ Հայաստանին, թե՛ Հայաստանից դուրս շուկաներին մատակարարելու համար»,- ասել է Շիրղոլամին։
Նա նաև անդրադարձել է Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին։
Դեսպանի խոսքով՝ եթե ամրապնդվի Իրանի «Արաս» առևտրատնտեսական գոտու և Մեղրու ազատ տնտեսական գոտու միջև կապը, դա կարող է նոր հնարավորություններ ստեղծել երկու երկրների համար։
Շիրղոլամին նշել է նաև տրանզիտային նախագծերի կարևորությունը՝ ընդգծելով, որ Ջուղայից մինչև Սև ծով երկաթգծի բացումը կարող է Հայաստանի համար նոր տնտեսական եկամուտներ ստեղծել։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի հարաբերություններում դեռևս կա չիրացված մեծ ներուժ, որը կարող է նոր հեռանկարներ բացել տարբեր ոլորտներում։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...