Հունգարիան Ուկրաինային թույլ չի տա ԵՄ անդամակցել առաջիկա 100 տարիների ընթացքում. Օրբան
Ուկրաինան փորձում է ազդել Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա՝ գիտակցելով, որ երկրի ներկայիս կառավարությունը թույլ չի տա նրան միանալ Եվրամիությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեկնաբանելով Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքները։
Նիստում Եվրահանձնաժողովը շրջանառության մեջ է դրել Ուկրաինայի համար նախատեսված «ճանապարհային քարտեզ», որը նախատեսում է նրա անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2027 թվականը։ Օրբանը համոզված է, որ դա տեղի չի ունենա։
«Կարծում եմ, որ հաջորդ 100 տարիների ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտին», - ասել է նա։
«Մենք չենք ուզում, որ նրանք միանան ԵՄ-ին», - ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով է Կիևը հետաքրքրված ընդդիմության հաղթանակով և փորձում է միջամտել Բուդապեշտի ներքին գործերին։
«Պետք է ընդունել, որ ուկրաինացիները ակտիվ մասնակիցներ կլինեն հունգարական ընտրական արշավին, քանի որ Հունգարիայում կառավարության փոփոխությունը համապատասխանում է նրանց հիմնարար շահերին»։ «Ես ուրախ չեմ դրանից, և մենք կպայքարենք դրա դեմ», - վստահեցրել է Օրբանը։
Նմանատիպ հոդվածներ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվ...
Գնացեք Ռոբերտ Քոչարյանին կասեք՝ ինչի մասին խոսի, եթե իհարկե կարող եք. Վահագան Ալեքսանյան
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հայտարարությամբ դիմել է «Հայ...
Հռիփսիմե Հունանյանը մեկնաբանել է իր հրաժարականը
Որոշումը ինքս եմ կայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ պատագամավոր Հռիփսիմե Հունանյանը, հերքելով այ...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...