Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում․ «Հրապարակ»
Իշխանությունները Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։ Մեզ պատմեցին, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում` «փողերի լվացման» հոդվածով։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը ևս գործով անցնում է։
«Այո, ես հրավիրվել եմ Քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակում: Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել հարցաքննության վերաբերյալ, քանի որ տեղյակ չեմ՝ դրա իրավունքն ունե՞մ, թե՝ ոչ։ Միայն կարող եմ ասել, որ քրեական գործը «Շողակաթի» հետ որևէ կապ չունի, բացահայտ անհիմն քրեական գործ է, և որեւէ լուրջ բան չեմ տեսնում»,- թերթին ասել է Մանյա Ղազարյանը։
Գործը վերաբերում է բնակարանին, որը Մայր Աթոռը հատկացրել է «Շողակաթի» երկարամյա տնօրենին` իր ֆոնդից: Հետագայում այդ բնակարանը սեփականատերը վաճառել է։ Այդ գործարքն էլ Քննչական կոմիտեն որակում է որպես փողերի լվացում, որն իրականացրել է Ամենայն հայոց կաթողիկոսը»,- գրել է թերթը։
Auroranews-ին տեղեկության վերաբերյալ քննչական կոմիտեից չմեկնաբանեցին։
Նմանատիպ հոդվածներ
Մամիջանյանը՝ ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս քննարկում է, թե ինչ ձևաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրությ...
Հարկ չկա հիմնազուրկ պատճառաբանություններով ձախողել ժողովի գումարումը արտերկրում․ Մայր Աթոռ
Հունվարի 21-ին Հայ Եկեղեցու այսպես կոչված բարենորոգման շարժման ինքնահռչակ համակարգող խորհրդի անունից տարածվեց հայտարարու...
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստ...
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք ստանալու մեջ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի...