Արաղչին հայտնել է ցույցերի ժամանակ զոհվածների թիվը
Ավելի քան 3000 մարդ է զոհվել վերջին շրջանում Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Նրանցից ավելի քան 2400-ը քաղաքացիական անձինք և անվտանգության աշխատակիցներ են, 690–ը` ահաբեկիչներ»,- ասել է Արաղչին:
Հիշեցնենք` ի սկզբանե Իրանում բողոքի ակցիաները սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ձեռք են բերել քաղաքական բնույթ: Ցուցարարների թվում էին նաև 1979 թվականին գահընկեց արված իրանական շահի որդի Ռեզա Փահլավիի կողմնակիցները: Իրանիազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ:





























