Անվտանգության խախտումներ․ մոտ 400 խաղալիք է ոչնչացվել

2025 թվականի ընթացքում Հայաստանում շուրջ 400 խաղալիք է ոչնչացվել։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:


«Խաղալիքների, ցածրաոլտ սարքավորումների, երեխաների և դեռահասների համար արտադրանք, չափումների միասնականության ապահովման ոլորտներում հիմնական ռիսկը պայմանավորված է առանց մակնշման և համապատասխանության փաստաթղթերի ուղեկցությամբ արտադրանքները շուկայում վաճառելու հանգամանքով։ 111 ստուգում է անցկացվել, և 83 անհամապատասխանություն է հայտնաբերվել»,- ասել է Կոտոլյանը:


«Ոլորտի 14 տնտեսվարողի ներկայացրած խաղալիքներից վերցվել է 21 փորձանմուշ, որից 4-ում հայտնաբերվել է անվտանգության ցուցանիշների խախտում։ Փորձաքննությունն իրականացվել է տեսչական մարմնի լաբորատորիայում, և արդյունքում ոչնչացվել է շուրջ 400 խաղալիք»,- ներկայացրել է տեսչական մարմնի ղեկավարը։

Քաղաքականություն

Պատահարներ