Եպիսկոպոսաց ժողովը կանցկացվի Ավստրիայում. մանրամասներ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։
Նա ընդգծել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, կարող է իր նիստերը գումարել ցանկացած վայրում։ Նրա խոսքով՝ նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի նիստերի գումարման ընթացքում։
«Ուստի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին»,– նշել է Եսայի քահանա Արթենյանը։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Եպիսկոպոսաց ժողովը Մայր Աթոռում չի լինելու, այլ՝ Հայաստանից դուրս։ Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով իշխանությունների հակաեկեղեցական արշավն ու դրա հետևանքները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբեն Ռուբինյան
Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան...
Ալեքսանայնը` «Ախուրիկ» սահմանային անցակետից ռուս սահմանապահների հնարավոր հեռացման մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում անդրադարձել է «Ախուրիկ» սահմանային ան...
Փաշինյանն արժանացլ է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին
Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն այսօր հայտարարեց 2026 թվականի մրցանակակիրներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավար...
Ձերբակալվել են ՊԵԿ-ի 2 գլխավոր օպերլիազորներ
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՊԵԿ-ի 2 գլխավոր օպերլիազորներ: Այս մասին Auroranews-ին հայտնել են Հակակոռուպցիոն կո...