Եպիսկոպոսաց ժողովը կկայանա փետրվարին՝ Հայաստանից դուրս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ժամանակ որոշվել էր, որ հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի փետրվար ամսվա ընթացքում։
Եպիսկոպոսաց ժողովը Մայր Աթոռում չի լինելու, այլ՝ Հայաստանից դուրս։ Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով իշխանությունների հակաեկեղեցական արշավն ու դրա հետևանքները։ Այս մասին գրում է Aysor.am-ը։
Հիշեցնենք՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվել էր եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։
Դեկտեմբերի 7-ին, սակայն, հայտնի դարձավ, որ Եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվել է։
«Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»,- հայտնել էին Մայր Աթոռից։
Նշենք, որ Եպիսկոպոսաց ժողովը կազմավորվում է Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսներից. նախագահն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Եպիսկոպոսաց ժողովի իրավասության սահմանները ներառում են հետևյալ ուղղությունները.
ա. Դավանաբանական հարցերի սահմանում,
բ. Ծիսական բարեփոխությունների և նոր ծեսերի հաստատում,
գ. Եկեղեցական-կրոնական կյանքի խնդիրներին առնչվող բարեփոխությունների և նոր օրենքների հաստատում,
դ. Միջեկեղեցական երկխոսություների արդյունքների հաստատում,
ե. Միջեկեղեցական և միջկրոնական հարցերի քննարկում,
զ. Ազգային Եկեղեցական Ժողովի կողմից հանձնարարված և լիազորված հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Չեռնոբիլի ատոմակայանը ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից
Չեռնոբիլի ատոմակայանը (ՉԱԷԿ) ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Այս մասին հայտարարել է Ատոմային էնե...
Կենտրոնական բանկը շրջանառությունից կհանի երկրորդ սերնդի թղթադրամները
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան։ «Գևորգ Սուջյան...
Կվերանայվեն դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժինները. նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով վերանայվում են ՀՀ-ում դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարա...