Նեթանյահուն հայտարարությունն ազդել է Թրամփի որոշման վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին չհարվածելու որոշման վրա, հնարավոր է, ազդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը, հաղորդում է Axios-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ Իսրայելի վարչապետը Թրամփին ասել է, որ Իսրայելը ներկայումս պատրաստ չէ պաշտպանվել Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածից։ Ավելին, Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում չունի անհրաժեշտ ուժեր՝ Իսրայելին օգնելու համար իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը որսալու հարցում, նշվում է հոդվածում։
Հրապարակման կողմից մեջբերված վարչապետի խորհրդականներից մեկը կարծում է, որ ԱՄՆ ներկայիս ծրագիրը բավարար արդյունավետ չէ և չի տա ցանկալի արդյունքներ։
Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Նեթանյահուն հունվարի 14-ին խնդրել է ԱՄՆ վարչակազմին հետաձգել Իրանին հարձակվելու ցանկացած ծրագիր։ Աղբյուրը նշել է, որ նմանատիպ խնդրանքով դիմել են նաև Կատարը, Սաուդյան Արաբիան, Օմանը և Եգիպտոսը։





























