Հասարակություն

Գրենլանդիայի վերաբերյալ մաքսատուրքերի մասին հայտարարությունը շանտաժ է․ Շվեդիայի վարչապետ

Գրենլանդիայի վերաբերյալ մաքսատուրքերի մասին հայտարարությունը  շանտաժ է․ Շվեդիայի վարչապետ

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի վերաբերյալ մաքսատուրքերի մասին հայտարարությունը որակել է շանտաժ և աջակցություն հայտնել է թագավորությանը և դրա ինքնավար տարածքին։


Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ փետրվարին Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի նկատմամբ կսահմանվի 10% մաքսատուրք, որը հետագայում կբարձրանա մինչև 25% և ուժի մեջ կմնա մինչև ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գնելու գործարք կնքելը։

«Մենք թույլ չենք տա, որ մեզ շանտաժի ենթարկեն։ Դանիայի և Գրենլանդիայի վերաբերյալ որոշումներ կայացնեն միայն Դանիան և Գրենլանդիան», - գրել է Քրիստերսոնը X սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ Շվեդիան ներկայումս բանակցություններ է վարում ԵՄ այլ երկրների, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ պատասխանի շուրջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250