Երկակի չափանիշները բումերանգով վերադարձել են Եվրոպային․ Պետդումայի ղեկավար
Երկակի չափանիշները բումերանգով վերադարձել են Եվրոպային, և «ջունգլիների օրենքը» սպառնում է ներխուժել «ծաղկուն այգի», - ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի դեմ և Գրենլանդիայի աջակցության զանգվածային ցույցերը։
Դանիական մի քանի քաղաքներում տեղի են ունենում Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ պահանջների դեմ լայնածավալ ցույցեր, որոնց մասնակիցները հավաքվում են նաև Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, հաղորդում է դանիական TV2 հեռուստաալիքը։
«Եվրամայդանը (ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ... Երկակի չափանիշները բումերանգով վերադարձել են Եվրոպային։ Հարավսլավիայի մասնատումը և Կոսովոյի ճանաչումը, Սպիտակ տան համար ոչ ժողովրդական ռեժիմների փոփոխությունը Իրաքում, Լիբիայում և Սիրիայում, ուկրաինական հակամարտության սադրանքը՝ այս բոլոր արկածախնդրություններում Բրյուսելը ակտիվորեն աջակցել է Վաշինգտոնին։ Այժմ «ջունգլիների օրենքը» սպառնում է ներխուժել «ծաղկուն այգու» տարածք (հիշե՛ք եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Բորելին)», - գրել է նա իր Telegram ալիքում։





























