Բրիտանական հետախույզը կարտաքսվի Ռուսաստանից ԱԳն-ից
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է բրիտանական հետախուզության չգրանցված աշխատակցի, որը գաղտնի գործունեություն է ծավալել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովստին:
ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնից տեղեկացրել են, որ տվյալ անձի հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել, և նա պարտավոր է երկու շաբաթվա ընթացքում լքել Ռուսաստանի տարածքը։
Ծառայության տվյալներով՝ Գարեթ Սամուել Դեյվիսը, ծնված 1980 թվականի օգոստոսի 8-ին, Ռուսաստան է գործուղվել որպես Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վարչական և տնտեսական բաժնի երկրորդ քարտուղար, մինչդեռ հանդիսացել է բրիտանական հետախուզության աշխատակից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ հիմքով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, համագործակցելով համապատասխան գերատեսչությունների հետ, որոշում է կայացրել չեղյալ համարել Գարեթ Սամուել Դեյվիսի հավատարմագրումը, և բրիտանացի քաղաքացին պարտավոր է երկու շաբաթվա ընթացքում լքել Ռուսաստանը։
Կատարվածի կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ բողոք է հայտնել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի հանդուրժի բրիտանական հետախուզության չգրանցված աշխատակիցների գործունեությունը երկրի տարածքում։





























