Հարգելի՛ Պարոն Կարապետյան, եթե մտել ես մեծեր լիգա, արի բանավիճենք․ Ալեքսանյան
Սամվել Կարապետյանի թիմակիցները փորձում են ներկայացնել, որ իրենք շատ ուժեղ մարդիկ են, ուժեղ առաջնորդներ են, մենք էլ թույլ ենք: Այս մասին տեսանյութում ասել է «ՔՊ» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Հիշեցնեմ, սա այն նույն Տաշիր Սամվելի, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, որը 44 օրյա պատերազմի օրերին Ռուսաստանում անգամ դուխ չարեց պաշտպանել Հայաստանին, պաշտպանել Ղարաբաղին՝ հայտարարությունով ընդամենը, այլ դրա փոխարեն ընդամենը կողմերին կոչ անող ինչ-որ տեքստ եղեց, որտեղ հավասարության նշան էր դրված Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև: Ինչևէ այս նույն մարդու թիմակիցները այսօր փորձում են ներկայացնել, թե իրենք շատ ուժեղ են, իսկ մենք թույլ ու դա ապացուցելու համար վերջերս նաև նրա եղբորորդին, հարգարժան Նարեկ Կարապետյանը գրեթե միայնակ մտել էր մի սենյակ, որտեղ փակցված էին միանգամից վեց յոթ ՔՊ-ականի նկարներ ու հերոսաբար էդ վեց-յոթ նկարների հետ բանավեճում հաղթող դուրս եկավ շատ ուժեղ ու տենց հաղթանակած հեռացավ»,- ասել է նա։
Պատգամավորը հավելել է․ «Նարեկ ջան, հարգելի Պարոն Կարապետյան, եթե մտել ես մեծեր լիգա, արի բանավիճենք: Քաղաքականության մեջ նկարների հետ բանավիճելով ուժը կամ կարողությունը ցույց տալ չես կարող: Արի ինձ հետ բանավեճի: Ես ու դու»
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են համոզել, որ իրենք կարող են փրկել Հայաստանի տնտեսությունը․ Չախոյան
Ռուսաստանցի գործարար Տաշիր Սամոյի մանկապատանեկան խմբակը տևական ժամանակ է փորձում է մեր հանրությանը տարատեսակ էմոցիոնալ տ...
Մենք պետք է արտահայտենք մեր վերաբերմունքը. երթը լինելու է խաղաղ. Փաշինյան
«Երթով մենք պետք է արտահայտենք մեր վերաբերմունքը Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապ...
Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջ պետք է կառուցվի. վարչապետ
Տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա: Այս մասին «Հայաստանը և խա...
Ո՛չ, այդպես չի, բենզինի համար Եռաբլուրը չենք մոռացել. Փաշինյան
Տասնամյակների այդ բոլոր ընկերությունները վերջին հուսահատ ճիգերն են գործադրում։ Մեծ ներդրումներ են անում՝ հակաարշավ, իրեն...