ԱՄՆ-ն գիտի, թե ինչ պետք է անի հաջորդիվ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նավթագազային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «վենեսուելական սցենարով» ձերբակալելու հնարավորության վերաբերյալ լրագրողի հարցին։


Վերջինս մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, ով, անդրադառնալով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը, ասել էր.


«Եթե բռնապետերի հետ կարելի է այդպես վարվել, ապա ԱՄՆ-ն գիտի, թե ինչ պետք է անի հաջորդիվ»:


Թրամփը, պատասխանելով հարցին, հայտարարել է, որ չի կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա:


«Մենք նրա հետ միշտ հիանալի հարաբերություններ ենք ունեցել: Ես շատ հիասթափված եմ: Ես հարթել եմ ութ պատերազմ: Ես կարծում էի, որ սա կլինի միջին բարդության կամ, թերևս, ամենապարզերից մեկը: Վերջին ամսվա ընթացքում նրանք կորցրել են 31,000 մարդ, որոնցից շատերը ռուս զինվորներ էին, իսկ ռուսական տնտեսությունը գտնվում է ողբալի վիճակում: Կարծում եմ՝ ի վերջո մենք ամեն ինչ կհարթենք»,- ասել է Թրամփը:



Քաղաքականություն

Պատահարներ