Հայկական երկու ընկերություն հայտնվել են ռուսական պատժամիջոցների տակ
Ձկնարտադրությամբ զբաղվող «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ պլյուս» ընկերությունները թեև անցած շաբաթներին իրենց արտադրանքը Ռուսաստան չեն արտահանել, բայց հայտնվել են ռուսական պատժամիջոցների տակ:
«Այդ 2 ընկերությունների ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն արտոնելուց հետո, այդ ընկերությունները որևէ խմբաքանակ չեն արտահանել», - «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչության խոսնակ Անուշ Հարությունյանը:
Անցած ամիս ստուգումներ անցկացնելուց հետո, ռուս մասնագետները «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ պլյուս» ընկերություններին թույլատրել էին կրկին ձուկ արտահանել Ռուսաստան: Բայց փաստորեն ավելի ուշ «Ռոսսելխոզնադզոր» որոշել է ժամանակավորապես դադարեցնել նաև այս ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը:
Եթե ձուկ չեն արտահանել, ինչո՞ւ են այդ ընկերությունները ևս պատժամիջոցների տակ հայտնվել: Այս հարցին ՍԱՏՄ-ից դժվարանում են պատասխանել:
«Դուք ինձ հարց եք տալիս, որի պատասխանը ես չունեմ, ես չեմ կարող ասել Ռուսաստանը ինչով է առաջնորդվում, միայն տեղյակ ենք, որ այդ ընկերություններին արտոնելուց հետո այդ երկու կազմակերպությունները որևէ խմբաքանակ չեն արտահանել», - ասել է կառույցի խոսնակը:
Անուշ Հարությունյանը տեղեկացրել է, որ ռուսական կողմի հետ համատեղ ստուգումներ են իրականացվել 4 ձեռնարկություններում, դրանց արդյունքները ռուսական կողմը ուղարկել է իրենց, կատարված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներին և ներկայացված դիտարկումներին ծանոթանալուց հետո, ՍԱՏՄ -ն կպատասխանի ռուսական կողմին:
Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Նոր սահմանափակումներ ու արգելքներ Ռուսաստանում․ ճգնաժամը խորանում է
Ռուսաստանի Դաշնության երեք շրջաններում՝ Կուրգանի, Կուրսկի և Բրյանսկի մարզերում, տեղական իշխանությունների որոշմամբ սահման...