Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի վրա երկրորդ հարձակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան համագործակցում է Միացյալ Նահանգների հետ, այդ իսկ պատճառով նա չեղարկել է երկրի վրա հարձակումների երկրորդ ալիքը: Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է իր Truth Social էջում։


«ԱՄՆ-ն և Վենեսուելան շատ լավ են համագործակցում, ուստի ես չեղարկել եմ նախկինում սպասվող հարձակումների երկրորդ ալիքը», - ասել է Թրամփը գրառման մեջ։


Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Վենեսուելային. պայթյուններ են տեղի ունեցել մայրաքաղաք Կարակասում և Ֆորտ Տիունա ռազմական բազայում: Հարձակումներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործողությունը հաջողված է անվանել և հայտարարել, որ ամերիկյան ուժերը գերի են վերցրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը: Սպիտակ տան նախագահը ընդգծել է, որ Մադուրոն «այլևս նախագահ չէ» և որ ԱՄՆ-ն ստանձնում է Վենեսուելայի վերահսկողությունը «մինչև իշխանության անցումը»:

Քաղաքականություն