«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան գործով մեկ անձ ձերբակալվել է. մանրամասներ
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:38-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիակությունից:
Րոպեներ անց մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնում էին, որ հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Ռոբերտ Ստեփանյանին։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:35-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր տրամաչափերի հրազեններով կրակոցներ է արձակել «Տոյոտա» ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով Ռոբերտ Ստեփանյանը մարմնի տարբեր հատվածներում ստանալով հրազենային վնասվածքներ մահացել է։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի 45-ամյա բնակիչը Ռոբերտ Ստեփանյանի՝ ավտոմեքենայում գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել մայրաքաղաքի 41-ամյա բնակչին։ 41-ամյա տղամարդը իր մոտ պահվող ապօրինի զենքերից կրակոցներ է արձակել Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ, ինչից հետո 41 և 45-ամյա տղամարդիկ դեպքի վայրից դիմել են փախուստի։
ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։
Երևանի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Հալեպի օդանավակայանը և ուսումնական հաստատությունները շարունակում են փակ մնալ
Սիրիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է դեպի Հալեպի միջազգային օդանավակայան և այնտեղից չվերթներ...
Թանկարժեք մետաղների գները նվազել են
NYMEX բորսայի հունվարի 7-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գի...
Հալեպում բախումների հետևանքով հայաբնակ շրջանները նյութական վնասներ են կրել
Հալեպում տեղի ունեցող բախումների հետևանքով Շէյխ Թահա և Վիլլաներ հայաբնակ շրջանները պայթունի հետևանքով նյութական վնասներ...
Դեկտեմբերին ունեցել ենք 139.933 զբոսաշրջիկ. Մեր դեկտեմբերների պատմության մեջ լավագույն ցուցանիշն է. Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ դեկտեմբերին Հայաստան է այցելել 139.933 զբոսաշրջիկ, որը նախորդ տարինե...