Իրանը իրեն լավ չի պահում, հետևանքները շատ լուրջ կլինեն. Թրամփ
Իրանը, հնարավոր է, իրեն լավ չի պահում։ Դա հաստատված չէ, բայց եթե հաստատվի, նրանք գիտեն հետևանքները, և հետևանքները շատ լուրջ կլինեն, գուցե նույնիսկ ավելի լուրջ, քան նախորդ անգամ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահը Իսրայելի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ես նրանց ընտրության հնարավորություն տվեցի։ Ես ասացի՝ կարող եք գործարք կնքել, արեք դա։ Նրանք չհավատացին ինձ։ Հիմա նրանք հավատում են ինձ», - ասել է Թրամփը։
Նա հույս է հայտնել, որ Իրանը չի փորձում կրկին զարգացնել ռազմական կարողությունները, քանի որ եթե դա անեն, ԱՄՆ-ն այլընտրանք չի ունենա, քան շատ արագ ոչնչացնել այդ կարողությունները։
«Ես լսել եմ, որ նրանք արտադրում են զենք և այլ բաներ, և եթե այդպես է, ապա նրանք չեն օգտագործում մեր կողմից ոչնչացված օբյեկտները։ Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ են նրանք գնում և ինչ են անում։ Հուսով եմ, որ նրանք դա չեն անում, քանի որ մենք չենք ուզում վառելիք վատնել B-2-ով 37 ժամ տևողությամբ երկկողմանի թռիչքի վրա», - նշել է ԱՄՆ նախագահը։





























