Փողոցային բարքերով խոսող անձինք, պատահմամբ հայտնվել են ավագանու կազմում․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ավագանու նիստերում երբեմն լարվածություններին։
«Փողոցային բարքերով խոսող անձինք, որ պատահմամբ հայտնվել են ավագանու կազմում, պարբերաբար ստիպում են իրենց իսկ լեզվով հիշեցնել, թե ինչպիսին է կարգն ու կանոնը»,- ասել է նա։
Քաղաքապետը նշել է, որ իր համար տհաճ է նման կերպ արձագանքելը. «Ես շատ ցավում եմ, որ ստիպված եմ լինում տարին մեկ անգամ նման արձագանք ունենալ, բայց գուցե սա միակ այն լեզուն է, որ փողոցային բարքերով առաջնորդվող մեր գործընկերները հասկանում են։ Ես բացարձակ հաճույք չեմ ստանում նման խոսույթից, դա տհաճ է, և շատ տհաճ է, որ ինքդ էլ ստիպված ես այդպես արձագանքել։ Դա անհրաժեշտ, որոշ դեպքերում՝ անփոխարինելի արձագանք է»,- նշել է քաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
Կեղծավորության շղարշը պետք է պատռվի․ Ավինյանը՝ եկեղեցու մասին
Հայ առաքելական եկեղեցին, որը իր ծառայությունն է մատուցում Աստծուն և ժողովրդին, ինչպես յուրաքանչյուր ծառայություն մատուցո...
Սիրելի քաղաքացիներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից չգրոհեք․ սա «սև ուրբաթ» չի․ Փաշինյան
Խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարար...
Թորոսյանը՝ քաղաքացիներին օգնություն տրամադրելու լուրերի մասին
Մի տեսանյութ է պտտվում համացանցում, հատկապես, ՏիկՏոկում, կեղծ տեղեկատվությամբ, որը վերաբերում է մեր ոլորտին: Այդ մասին Ֆ...
Խիստ հսկողություն կսահմանվի ավտոլվացման կետերի նկատմամբ․ քաղաքապետի խորհրդական
Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապե...