Հայացքների մենամարտ․ Արման Ծառուկյանն ու Շարա Բուլետը՝ դեմ առ դեմ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը և միջին քաշային կարգի ծագող աստղ Շարաբուտդին Մագոմեդովը (Շարա Բուլետ) անցկացրել են ավանդական հայացքների մենամարտը։
Միջոցառումը տեղի է ունեցել Երևանում կայանալիք Hype Fighting մրցաշարին ընդառաջ, որը նախատեսված է դեկտեմբերի 30-ին։
Սա լինելու է երեկոյի գլխավոր իրադարձությունը, որն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հատկանշական է, որ մենամարտը չի անցկացվելու MMA-ի դասական կանոններով․ մարզիկները ուժերը չափելու են գրեփլինգի կանոնակարգով՝ պայքարն ընթանալու է առանց հարվածների, միայն ըմբշամարտի հնարքներով։
Մինչ հայացքների մենամարտը իրավիճակը որոշակիորեն լարված էր։ Մրցաշարից օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ Շարա Բուլետը ուշացել է թռիչքից և չի ժամանել Երևան՝ բաց թողնելով նախատեսված մամուլի ասուլիսը։ Արման Ծառուկյանը սոցցանցերում կատակել էր մրցակցի հասցեին՝ նրան անվանելով «տարօրինակ ծովահեն, ով չի ցանկանում գրավել Հայաստանը»։ Այնուամենայնիվ, հայացքների մենամարտի կայացումը փաստում է, որ բոլոր խոչընդոտները հաղթահարված են, և շոուն կկայանա։
Բացի գլխավոր մենամարտից, Hype Fighting-ի երևանյան քարտը հագեցած է լինելու այլ հետաքրքիր դիմակայություններով։ Երեկոյի համագլխավոր մենամարտում մրցելու են Լենդրուշ «Լեկո» Հակոբյանը և Ամիրխան Օևը՝ բռնցքամարտելով առանց ձեռնոցների:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները․ ամփոփվել է մրցույթի արդյունքները
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրությու...
Հայ ֆուտբոլիստը՝ ՌՊԼ-ի առաջատարների թվում
RUSTAT վիճակագրական ալիքը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ...
Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին վերջին երկու մրցաշրջանների արդյունքով
«Նոայի» հաջողությունների շնորհիվ Հայաստանն ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում, վերջին 2 մրցաշրջանների հաշվարկում, զբաղեցնո...
Հայտնի է՝ Արման Ծառուկյանի առաջիկա մրցակիցը
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար, Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը որոշել է ժ...