Ալեն Սիմոնյանի հայտարարությունները որակվում են որպես սադրիչ. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարություններին:
«Մոսկվայում ուշադրություն են դարձրել Ռուսաստանի նկատմամբ բացահայտ թշնամաբար տրամադրված զանգվածային լրատվամիջոցին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում վերջերս նշանակված Ա. Ռ. Սիմոնյանի հարցազրույցին: Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նա պարբերաբար հանդես էր գալիս երկակի հայտարարություններով, այդ թվում՝ ռուս-հայկական հարաբերությունների վերաբերյալ: Այս անգամ օտարերկրյա գործակալ լրագրողի հետ ուղիղ եթերում Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը տրվել է գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին, որը նրան ներքաշել է ուկրաինական խունտայի և նրա արևմտյան հովանավորների կողմից հրահրված սպեկուլյացիաների մեջ մեր երկրում հնարավոր մոբիլիզացիայի վերաբերյալ, ինչը բազմիցս հերքվել է Ռուսաստանի պաշտոնատար անձանց կողմից:
Ցավով արձանագրվում է, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը խաթարող հրապարակային հայտարարությունների տարածման միտումը շարունակվում է: Ա. Ռ. Սիմոնյանի հայտարարությունները որակվում են որպես սադրիչ: Ըստ էության, դրանք խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին անօրինական գործողությունների դիմել և ավանդական հայկական հյուրընկալությանը տալիս են թունավոր քաղաքական երանգավորում:
Ա. Ռ. Սիմոնյանի հիշատակված մեկնաբանություններում, ով 2026 թվականի փետրվարին Ռուսաստան կատարած այցի ընթացքում ակտիվորեն խոսում էր ռուս-հայկական կապերի զարգացման կարևորության մասին (այդ թվում՝ Հայաստանի համար), տեսանելի է հանրապետության իշխանությունների՝ Արևմուտքին և Կիևի ռեժիմին հաճոյանալու ձգտման ևս մեկ ապացույց»,– հայտնել է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...
Ռուսաստանի լոգիստիկական զիջումը խոչընդոտելու մասին Երևանի պնդումները կեղծ են. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ իրականությանը չեն համապատասխանում Երևանի այ...