Հայտնի է՝ Արման Ծառուկյանի առաջիկա մրցակիցը
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար, Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը որոշել է ժամանակավորապես օկտագոնը փոխարինել ըմբշամարտի գորգով։ 2026 թվականի հունվարի 10-ին Ֆլորիդա նահանգի Սանրայզ քաղաքում կայանալիք Real American Freestyle 5 մրցաշարի շրջանակում նա ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտ կանցկացնի ամերիկացի փորձառու մարզիկ Լենս Պալմերի հետ։ Այս մասին հայտնում է Armsport․am-ը։
29-ամյա Ծառուկյանի համար սա հիանալի հնարավորություն է՝ ստուգելու ըմբշամարտի իր հմտությունները բարձրակարգ մրցակցի դեմ՝ նախքան խառը մենամարտերում սպասվող հնարավոր տիտղոսային մենամարտը։ Արմանն իր պրոֆեսիոնալ կարիերայում ունի 23 հաղթանակ, որոնց զգալի մասին հասել է հենց դոմինանտ ըմբշամարտի և մարտերում վերահսկողության շնորհիվ։
Ծառուկյանի մրցակիցը՝ 38-ամյա վետերան Լենս Պալմերը, ըմբշամարտի տպավորիչ կենսագրություն ունի։ Նա NCAA-ի առաջին դիվիզիոնի քառակի All-American մրցանակակիր է և PFL լիգայի կիսաթեթև քաշային կարգի կրկնակի չեմպիոն։ MMA-ի աշխարհում ամերիկացին վաստակել է ամենավտանգավոր գրեփլերներից մեկի համբավը՝ իր ակտիվում ունենալով 23 հաղթանակ։
RAF 5 մրցաշարը խոստանում է դառնալ մեծ իրադարձություն ըմբշամարտի աշխարհում․ այդ երեկո գորգ դուրս կգան նաև խառը մենամարտերի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քոլբի Քովինգթոնը և Լյուկ Ռոքհոլդը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին վերջին երկու մրցաշրջանների արդյունքով
«Նոայի» հաջողությունների շնորհիվ Հայաստանն ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում, վերջին 2 մրցաշրջանների հաշվարկում, զբաղեցնո...
Առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև
Fight Nights-ի նախագահ Կամիլ Գաջիևը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ չնայած Արման Ծառուկյանը գտնվու...
Մբապեն հայտնել է՝ ով է ֆուտբոլիստներից իր կուռքը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ջերմ խոսքեր է ուղղել Կրիշտիանու Ռոնալդուին, այն բանից հետո, երբ կրկնել է լեգենդա...
Հայ ֆուտբոլիստը՝ ՌՊԼ-ի առաջատարների թվում
RUSTAT վիճակագրական ալիքը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ...