Հայ ֆուտբոլիստը՝ ՌՊԼ-ի առաջատարների թվում
RUSTAT վիճակագրական ալիքը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ըստ ստեղծած գոլային պահերի քանակի: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Ցուցակի առաջատարների թվում է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Հայ ֆուտբոլիստը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 31 ստեղծած գոլային պահ (խաղադաշտում անցկացրել է 1622 րոպե):
Սպերցյանը ընդամենը մեկ միավորով է զիջում առաջին հորիզոնականը զբաղեցնող Ալեքսեյ Բատրակովին («Լոկոմոտիվ», 32 պահ):
Լավագույն եռյակը եզրափակում է «Զենիթի» հարձակվող Մաքսիմ Գլուշենկովը (23 պահ):
ՌՊԼ-ի թոփ-10 ֆուտբոլիստները՝ ըստ ստեղծած գոլային պահերի (առաջին հատվածի արդյունքներով).
* Ալեքսեյ Բատրակով – 32 (1653 րոպե)
* Էդուարդ Սպերցյան – 31 (1622 րոպե)
* Մաքսիմ Գլուշենկով – 23 (1199 րոպե)
* Իվան Օբլյակով – 23 (1741 րոպե)
* Եգոր Գոլենկով – 20 (1349 րոպե)
* Զելիմխան Բակաև – 18 (953 րոպե)
* Միրլինդ Դակու – 18 (1638 րոպե)
* Բիտելո – 18 (1678 րոպե)
* Լուիս Էնրիկե – 17 (1237 րոպե)
* Դարդան Շաբանհաջայ – 17 (1462 րոպե)
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին վերջին երկու մրցաշրջանների արդյունքով
«Նոայի» հաջողությունների շնորհիվ Հայաստանն ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում, վերջին 2 մրցաշրջանների հաշվարկում, զբաղեցնո...
Հայտնի է՝ Արման Ծառուկյանի առաջիկա մրցակիցը
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար, Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը որոշել է ժ...
Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները․ ամփոփվել է մրցույթի արդյունքները
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրությու...
Հայացքների մենամարտ․ Արման Ծառուկյանն ու Շարա Բուլետը՝ դեմ առ դեմ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը և միջին քաշային կարգի ծագող աստղ Շարաբուտդին Մագոմեդովը (...