Ռազմական

Ռոստովի մարզում Ozon-ի պահեստը ենթարկվել է ԱԹՍ–ների հարձակման. հրդեհ է բռնկվել

Ռոստովի մարզում Ozon-ի պահեստը ենթարկվել է ԱԹՍ–ների հարձակման. հրդեհ է բռնկվել
Ռոստովի մարզում գտնվող Ozon-ի լոգիստիկական օբյեկտը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, ինչի հետևանքով տեղի է ունեցել փոքր հրդեհ, որը օպերատիվորեն մարվել է, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում…

Ռոստովի մարզում գտնվող Ozon-ի լոգիստիկական օբյեկտը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, ինչի հետևանքով տեղի է ունեցել փոքր հրդեհ, որը օպերատիվորեն մարվել է, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։


«Այսօր գիշերը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել Ռոստովի մարզում գտնվող մեր լոգիստիկական օբյեկտներից մեկը։ Առաջացել է փոքր հրդեհ, սակայն այն անմիջապես մարվել է», — ասվում է հաղորդագրության մեջ։


Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ հայտարարելու պատճառով օբյեկտի աշխատակիցները նախապես տարհանվել էին։ Նախնական տվյալներով՝ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։


Ավելի վաղ Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել էր տարածաշրջանի վրա օդային հարձակման հետևանքով յոթ տուժածի մասին։ Ռոստովում վնասվել էին երկու բազմաբնակարան շենքեր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250