Քաղաքականություն

Հարյուրավոր ինքնակամ շինություններ մի օրում հողին ենք հավասարեցրել. Տիգրան Ավինյան

Հարյուրավոր ինքնակամ շինություններ մի օրում հողին ենք հավասարեցրել. Տիգրան Ավինյան

Երևան քաղաքում ամեն օր տասնյակներով փորձեր են կատարվում իրականացնել ինքնակամ շինություններ և շատ դեպքերում այդ արձանագրումները Երևանի քաղաքապետարանը իրականացնում է, պատասխանատվության է ենթարկում, իսկ նոր ՏԻՄ օրենքով առհասարակ քանդման պահանջ է կարողանալու ներկայացնել բոլոր գործընկերներին: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր հավիրված ասուլիսին: 


«Երևան քաղաքում այս ծավալի աշխատանք ինքնակամ շինությունների դեմ պայքարի տեսանկյունից վերջին մի քանի տասնամյակում չէր իրականացվել: Ինչ վերաբերում է արդեն օրենսդրական կարգավորումներին, էն հատվածներում, նույնիսկ որտեղ իրավական տեսանկյունից մենք էս պահի դրությամբ քանդելու կամ խոչընդոտելու մեծ հնարավորություն չունեինք, բացի արձանագրելուց և տուգանելուց, մենք ունենալու ենք այդ հնարավորություն ՏԻՄ նոր փաթեթով, որով որ մենք պահանջ ենք ներկայացնելու քանդման ինքնակամ շինության կամ ինքնակամ բացվածքի կամ որևէ մի բանի, որը իրականացվել է ինքնակամ ձևով և չիրականացնելու դեպքում տնտեսվարողը կամ ֆիզանձը շատ մեծ տուգանքների է ենթարկվելու»,- ասել է Ավինյանը: 


Մանրամասները՝ տեսանյութում: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250