Բուք, ձյուն, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:


Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Գավառի, Կապանի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Նաիրիի, Հրազդանի, Տաշիրի, Սևանի, Իջևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


Սևանից դեպի Գավառ ավտոճանապարհին բուք է։


Վայքի, Սիսիանի, Ճամբարակի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում և Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում։


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Քաղաքականություն