Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 23:10-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։


Տիգրանաշենի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն