Հնդկաստանը ակնկալում է ԵԱՏՄ-ի հետ արագ համաձայնագրի կնքում․ դեսպան
Հնդկաստանը սպասում է ԵԱՏՄ-ի հետ արագ ազատ առևտրի համաձայնագրի, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը։
«Բանակցությունները սկսվել են նոյեմբերին, և տեղի է ունեցել առաջին փուլը։ Ես կասեի, որ երկու կողմերում էլ լավ հասկացողություն կա այն մասին, թե ինչի ենք մենք ուզում հասնել։ Եվ երկու կողմերն էլ ունեն քաղաքական կամք այս նպատակին հասնելու համար։ Այսպիսով, մենք հույս ունենք արագ արդյունքի», - ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Հնդկաստանը վստահ է, որ ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի հաղթահարել երկկողմ առևտրի անհավասարակշռությունը՝ ավելացնելով հնդկական արտահանումը։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բանակցությունները կարագացվեն, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս շուտ օգտվել ազատ առևտրի ռեժիմից։ Սա նաև կլինի առևտրային անհավասարակշռությունը վերացնելու ևս մեկ քայլ», - եզրափակել է դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից Ադրբեջան, ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլև՝ արտահանում․ Պապոյան
Հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապո...
Պարզվել է, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը ապակե վահանի հետևում թմբուկ նվագում․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում սարկազմով արձագանքել է մամուլի որոշ հրապարակումների:...
Պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դեռ որոշում չկա․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դե...
Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում․ վարչապետի խոսնակ
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյում գրել է, որ Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբերյալ...