Ռուսաստանը դեռևս լուրջ հարցեր ունի ԱՄՆ-ին․ Ռյաբկով
Ռուսաստանը դեռևս լուրջ հարցեր ունի ԱՄՆ-ին Ուկրաինայի վերաբերյալ, սակայն Թրամփի վարչակազմը մի շարք քայլեր է ձեռնարկել ճիշտ ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա հավելել է, որ Պենտագոնի խնդիրը բոլոր հակառակորդների նկատմամբ վճռական ռազմական գերազանցության հասնելն է, ինչը մտահոգիչ է։
Ըստ Ռյաբկովի՝ ԵՄ-ն հստակ ձգտում ունի կանխելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մերձեցումը Ուկրաինայի կարգավորման հարցում։
«Եվրոպայում լայնածավալ վերազինման ծրագրեր են մեկնարկել Ռուսաստանի կողմից ենթադրյալ սպառնալիքի պատրվակով, ԵՄ-ն համակված է իբր թե «ռուսական հարձակում» նախապատրաստելու ցնորքով։ Նույնիսկ հաշվի առնելով ԱՄՆ ներկա քաղաքականությունը՝ ԵՄ գործողությունների պատճառով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախման ռիսկը պահպանվում է»,- նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում և Հայաստանից
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանչել աշխարհի շուրջ 30 երկրում դիվանագիտական...
Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինայում խաղաղության հասնելու գործին․ Ուիթքոֆֆ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը Մայամիում ռուսական պատվիրակության հետ 2-օրյա բանակցությունները գնահատել է «ա...
Ուկրաինայի ներկայացուցիչների հետ քննարկվել է չորս փաստաթուղթ. մանրամասներ
Մայամիում ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպումից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի գլխավորած պատվիրակո...
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նախազգուշացրել է երկրում իրավիճակի վատթարացման մասին
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Քեթրին Ռայխեն երկրի տնտեսական վիճակը գնահատել է որպես շատ լուրջ և գերմանացիներին զգուշացր...