Հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 16-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Կարճաղբյուր գյուղի բնակչի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում 85 հատ, 29 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ կար։ Վարորդն ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նույն օրը՝ ժամը 09։05-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Սևանի բնակչի վարած «Օպելը»։
Բեռնախցիկից հայտնաբերվել է 247 հատ, 101,8 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Դեկտեմբերի 18-ին ժամը 23-ի սահմաններում ջրային պարեկները Սևանա լճի վրա՝ թերակղզու հարակից տարածքում, ապօրինի ձկնագողության դեպք են բացահայտել։
Նշվում է, որ հայտնաբերվել են ձկնորսներ իրենց ձկնորսական նավակով, որում 73 հատ, 25,4 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ կար:
Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդր...
Արման Ծառուկյանն այս օրերին գտնվում է Հայաստանում․ մանրամասներ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն այս օրերին գտնվում է Հայաստանում։ 29-ամյա մարտիկը սոցցանց...
Հաջորդ տարվանից Ստամբուլից Երևան չվերթեր կիրականացվի․ մանրամասներ
Turkish Airlines ավիաընկերությունը հաջորդ տարվանից չվերթեր կիրականացնի Ստամբուլից Երևան։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հ...