Մենք տապալել ենք մեր մոբիլիզացիան. Կիրիլ Բուդանով
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինան ներկայումս ծայրահեղ կախվածություն ունի Միացյալ Նահանգներից՝ հատկապես հետախուզական և վաղ նախազգուշացման ոլորտներում։ Բուդանովը նշում է, որ խոսքը վերաբերում է տիեզերական նկարահանումներին, ինչպես նաև ռադիոլոկացիոն և օպտիկական տվյալներին ու բալիստիկ սպառնալիքների վաղ հայտնաբերմանը, մինչդեռ մյուս բաղադրիչները, ըստ նրա, Ուկրաինան ապահովում է սեփական ուժերով։
Բուդանովն անդրադարձել է նաև ներքին խնդիրներին՝ նշելով, որ տապալել են մոբիլիզացիան։ Նրա գնահատմամբ՝ երկրի ներսում տարվող մեդիաարշավը ձախողվել է, ինչն էականորեն ազդել է մոբիլիզացիայի արդյունավետության վրա։
Տարածքային հարցերի վերաբերյալ Բուդանովը հայտնել է, որ սկզբունքորեն դեմ է որևէ տարածքի զիջմանը։ Նա նաև նշել է, որ Լեհաստանը դիտարկվում է բացառապես ռազմական հարվածների համատեքստում, առանց տարածքային վերահսկողության նպատակների։
Միջազգային թեմաների շրջանակում Ուկրաինայի հետախուզության ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը բանակցությունների ընթացքում քննարկում են Արկտիկայի համատեղ յուրացման հարցը։ Բացի այդ, նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի զինված ուժերի անձնակազմը ներկայումս բաց ռազմական գործողություններին չի մասնակցում Ռուսաստանի կազմում, սակայն հյուսիսկորեական զինատեսակների առկայությունը մեծ է։
Ինչ վերաբերում է հնարավոր մասնակցությանը առաջիկա նախագահական ընտրություններին, Բուդանովը նշել է, որ այդ հարցին դեռ չի անդրադարձել և վստահ չէ, թե այն օրակարգային կդառնա մոտ ապագայում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը մտահոգված է Բալկաններում ուժերի հավասարակշռության փոփոխությամբ
Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները վտանգավոր միտումներ են տեսնում Բալկաններում ռ...
Զելենսկին ոչինչ չի ստանա, մինչև ես չհաստատեմ այն. Թրամփը և Զելենսկին վաղը կհանդիպեն
ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Politico-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ վաղը դեկտեմբերի 28-ին Վլադիմիր Զելենսկու հետ կայան...
ՀՀ 2-րդ նախագահի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ու ընտանիքը հրավիրվել են դատախազություն
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, նրա հայրը՝ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանն ու նր...
Երևանը և Բաքուն նոր ստատուս-քվո են ձևավորում Հարավային Կովկասում. Հիքմեթ Հաջիև
Հիմնվելով արդար խաղաղության վրա՝ մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս-քվո Հարավային Կովկասում՝ հայտարարել...