Երևանը և Բաքուն նոր ստատուս-քվո են ձևավորում Հարավային Կովկասում. Հիքմեթ Հաջիև
Հիմնվելով արդար խաղաղության վրա՝ մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս-քվո Հարավային Կովկասում՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Կատարում կայացած «Դոհայի համաժողովում»:
Նրա խոսքով՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում նախկինում ստորագրված շատ խաղաղության համաձայնագրեր արդյունք չեն տվել, քանի որ կողմերը ստորագրումից հետո թուլացրել են խաղաղությանն ուղղված ջանքերը:
«Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են խուսափել նման իրավիճակից։ Երկու կողմն էլ հասկանում են, որ խաղաղությունը գործընթաց է, որը մշտական աշխատանք է պահանջում»,- ընդգծել է Հաջիևը։
Նա հավելել է, որ Երևանը և Բաքուն մշտական կապ են պահպանում և առաջ են տանում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը մտահոգված է Բալկաններում ուժերի հավասարակշռության փոփոխությամբ
Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները վտանգավոր միտումներ են տեսնում Բալկաններում ռ...
Մենք տապալել ենք մեր մոբիլիզացիան. Կիրիլ Բուդանով
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինա...
Զելենսկին ոչինչ չի ստանա, մինչև ես չհաստատեմ այն. Թրամփը և Զելենսկին վաղը կհանդիպեն
ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Politico-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ վաղը դեկտեմբերի 28-ին Վլադիմիր Զելենսկու հետ կայան...
ՀՀ 2-րդ նախագահի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ու ընտանիքը հրավիրվել են դատախազություն
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, նրա հայրը՝ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանն ու նր...