Ռուսաստանը մտահոգված է Բալկաններում ուժերի հավասարակշռության փոփոխությամբ
Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները վտանգավոր միտումներ են տեսնում Բալկաններում ռազմական ներուժի կուտակման և ուժերի հավասարակշռության փոփոխության մեջ։
Նա այս մասին գրել է սերբական «Politika» թերթի համար հրապարակված հոդվածում։
Նախարարի հոդվածը նվիրված է Բոսնիա և Հերցեգովինայում հրադադարի մասին Դեյթոնի համաձայնագրի ստորագրման 30-ամյակին։ Լավրովը գրել է, որ արևմտյան երկրները, որոնք հանդես են եկել որպես համաձայնագրի իրականացումն ապահովելու գործընկերներ, «գրեթե անմիջապես սկսել են խարխլել փաստաթղթի հիմքերը»։
«Ճանաչելով տարածաշրջանի միակողմանիորեն հռչակված «անկախությունը», նրանք շարունակում են խրախուսել Պրիշտինայի վերնախավի կողմից ստեղծված սերբաֆոբիկ քաոսը: Նրանք նախաձեռնում են ռազմական դաշինքների ստեղծում, որոնցում Պրիշտինան հավասարապես է մասնակցում ինքնիշխան պետությունների հետ։ Բալկաններում ռազմական ներուժի կուտակման և ուժերի հավասարակշռության փոփոխության վտանգավոր միտումները ակնհայտ են», - գրել է Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Բարձրագույն ներկայացուցչի ինստիտուտը դարձել է Բոսնիա և Հերցեգովինայում անկայունության հիմնական աղբյուրներից մեկը։ Նա հայտարարել է, որ մեխանիզմը դարձել է խամաճիկային կառույց, որը թույլ է տալիս արևմտյան երկրներին գործնականում անընդհատ միջամտել Բոսնիա և Հերցեգովինայի ներքին գործերին։
Նմանատիպ հոդվածներ
Մենք տապալել ենք մեր մոբիլիզացիան. Կիրիլ Բուդանով
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինա...
Երևանը և Բաքուն նոր ստատուս-քվո են ձևավորում Հարավային Կովկասում. Հիքմեթ Հաջիև
Հիմնվելով արդար խաղաղության վրա՝ մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս-քվո Հարավային Կովկասում՝ հայտարարել...
Զելենսկին ոչինչ չի ստանա, մինչև ես չհաստատեմ այն. Թրամփը և Զելենսկին վաղը կհանդիպեն
ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Politico-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ վաղը դեկտեմբերի 28-ին Վլադիմիր Զելենսկու հետ կայան...
ՀՀ 2-րդ նախագահի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ու ընտանիքը հրավիրվել են դատախազություն
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, նրա հայրը՝ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանն ու նր...