Ինչներիս է պետք կանխիկ փողը․ Նիկոլ Փաշինյան

«Էս կանխիկի հարցը պետք է լուծել։ Ինչների՞ս է պետք կանխիկ փողը»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսելով անկանխիկ առևտրի մասին։


«Ի՞նչ են անում մարդիկ կանխիկ փողով. կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում, ի՞նչ պոզիտիվ բան կա, որ հնարավոր չէ անել անկանխիկ փողով։ Ծննդին նվե՞ր տալ։ Հնարավոր է՝ հավելվածով տեղում փոխանցել»,- ասել է նա։


Վարչապետը պատմել է, որ իր աշխատակազմից գնացել են գնումներ կատարելու, և ասել են՝ եթե կանխիկով արվի առևտուրը, ուրիշ գին է, անկանխիկի դեպքում՝ ուրիշ գին։


«Ի՞նչ է նշանակում Երևանի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա գնումներ անելու, ասեն՝ «դե գիտե՞ս, ընկեր ջան, սենց ա մեզ մոտ, եթե սենց անեք, սենց կլինի»։ Փակե՛ք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք էդ խանութը։ Ստուգելու եմ։ Էդ խանութում առևտուր չպետք է լինի։ Ինձ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը, և ամեն օր կողքով անցնելու եմ։ Մինչև անձնական թույլտվությունս չլինի, էդ խանութը չպետք է բացվի։ Կզեկուցեք անձամբ»։

Քաղաքականություն

Պատահարներ