Հայկ Սարգսյանը վստահ է՝ միլիարդատերերի շահերին խփող օրենքի համար են իրեն մերժել կուսակից ընկերները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է պատգամավոր Հայկ Սարգսյանի թեկնածությունը գրանցել հաջորդ ընտրություններին մասնակցելու համար։
Նա վստահ է, իր գործունեությամբ «ցավեցրել» է վարչության որոշ անդամների, դրա համար էլ իր թեկնածությանը դեմ են քվեարկել։
«Ես հանդես եմ եկել մի շարք օրենսդրական նախագծերով, որոշ առաջարկներ եմ արել կառավարությանը։ Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը, որի պատճառով վարչության անդամներից մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, հետևյալն է. ես օրենքի նախագիծ եմ հեղինակել օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու վերաբերյալ։
Օրենքն ընդունվեց բուռն քննարկումների արդյունքում։ Դրա արդյունքում ապրիլից մինչև հիմա շուրջ 10 մլրդ դրամ ավելի գումար է մուտքագրվել ՀՀ պետբյուջե։ Ըստ այդ օրենքի նախագծի սահմանված է, որ հունվարի 1-ից, եթե չունենանք խաղային օպերատոր, պետք է 3 անգամ բարձրանան հարկերը։ Տեսնում ենք, որ առաջիկայում խաղային օպերատոր չենք ունենալու։ Ստացվում է, որ հունվարի 1-ից պետբյուջե է մուտքագրվելու 70 մլն ԱՄՆ դոլար հավելյալ գումար։ Այդ գումարները, որ մուտքագրվել են պետբյուջե, նախկինում գնացել են այն մարդկանց գրպանները, որոնք այդ խոշոր ընկերությունների սեփականատերերն են և միլիարդատերեր են»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Հարցին, թե այդ սեփականատերերը կապ ունե՞ն իր դեմ քվեարկած մարդկանց հետ, պատասխանեց. «Իհարկե՛, ունեն»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ ա...
TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբեն Ռուբինյան
«TRIPP-ը «Զանգեզուրի միջանցքը» չէ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնա...
«Թրամփի ուղի» նախաձեռնությանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ քննարկում չկա. Ռուբինյան
«Թրամփի ուղի» նախաձեռնությանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ քննարկում չկա: Այս մասին լրագրողների հետ զրու...
Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Զելենսկի
Հաագայում հանդիպեցի Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։ Շնորհակալություն Մոլդովայի աջակցության և համագործակցության պատրա...