Արման Ծառուկյանը հաղթել է Մեհդի Բայդուլաևին՝ նվաճելով «Աստղերի գոտի» չեմպիոնական տիտղոսը
Դեկտեմբերի 18-ի գիշերը Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակում գոտեմարտել են UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը և թեթևագույն քաշային կարգում ACA Գրան պրիի հաղթող Մեհդի Բայդուլաևը։
Դիմակայությունն ավարտվել է Արմանի հաղթանակով. նա հաջողությամբ կիրառել է խեղդող հնարքը՝ նվաճելով ACBJJ-ի չեմպիոնական գոտին։
Ծառուկյանը վերջին անգամ մրցասպարեզ էր դուրս եկել սույն թվականի նոյեմբերին՝ Դոհայում (Կատար) կայացած UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակում՝ մենամարտելով Դեն Հուկերի դեմ։ Այդ պայքարում ևս Արմանը հաղթանակի էր հասել երկրորդ ռաունդում կիրառած խեղդող հնարքով։ Նրա ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։
Բայդուլաևն իր նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսին՝ ACA 189 մրցաշարում՝ ուժերը չափելով Մարկոս Ռոդրիգեսի հետ։ Այդ մենամարտում Մեհդին հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ։ Նրա հաշվին կա 19 հաղթանակ և 2 պարտություն։
Նմանատիպ հոդվածներ
Ով է ճանաչվել 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ
«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ։...
Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է
ACBJJ 20 մրցաշարի շրջանակում կայանալիք գրեփլինգի գոտեմարտում Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է։ Այս մասին հայտնում է պր...
Իլյա Թոփուրիան պատասխանել է Արման Ծառուկյանի հետ մենամարտից խուսափելու պնդումներին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիան պատասխանել է այն պնդումներին, որոնց համաձայն ինքը խուսափում է նու...
Մախաչևը նշել է UFC-ի պատմության լավագույն մարտիկին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը տարբեր անվանակարգերում նշել է կազմակերպության լավագույն մարտիկների...