Իլյա Թոփուրիան պատասխանել է Արման Ծառուկյանի հետ մենամարտից խուսափելու պնդումներին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիան պատասխանել է այն պնդումներին, որոնց համաձայն ինքը խուսափում է նույն քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի հետ մենամարտից։
Վրացի մարտիկը Ծառուկյանին հիշեցրել է Իսլամ Մախաչևի դեմ չեմպիոնական մենամարտից հրաժարվելու մասին, որը պետք է կայանար 2025 թվականի հունվարին (UFC 311)։
«Մեզնից յուրաքանչյուրը՝ մարտիկներս, առնչվել ենք մեջքի ցավերի հետ, բայց միևնույն է՝ դուրս ենք եկել մենամարտելու։ Իսկ նա չգիտես ինչու՝ ոչ։ Նա գիտի, թե մենք ինչի մասին էինք խոսում այն ժամանակ։ Այդ որոշումն ընդունելուց հետո նա ստիպված էր փոխել շորտերը։
Նա չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ուներ, բայց հրաժարվեց մենամարտից», — Թոփուրիայի խոսքերը մեջբերում է ACD MMA-ը։
Հիշեցնենք, որ UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար կմենամարտեն Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում 2026 թվականի հունվարի 25-ին։ Այնուհետև, ըստ UFC-ի նախագահ Դանա Ուայթի, մենամարտի հաղթողը կհանդիպի նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի հետ, որն անձնական խնդիրների պատճառով կարճատև դադար է վերցրել։
Նմանատիպ հոդվածներ
Մախաչևը նշել է UFC-ի պատմության լավագույն մարտիկին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը տարբեր անվանակարգերում նշել է կազմակերպության լավագույն մարտիկների...
Արման Ծառուկյանը հաղթել է Մեհդի Բայդուլաևին՝ նվաճելով «Աստղերի գոտի» չեմպիոնական տիտղոսը
Դեկտեմբերի 18-ի գիշերը Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակում գոտեմարտել են UFC-ի թեթև քա...
Ասում են՝ կարող ես պարտվել. Շարա Բուլետը բացատրել է, թե ինչու է համաձայնել մենամարտել Ծառուկյանի դեմ
UFC-ի միջին քաշային կարգի 14-րդ համար Շարա Բուլետը բացատրել է, թե ինչու է ընդունել թեթև քաշային կարգի դասակարգման առաջատ...
Ով է ճանաչվել 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ
«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ։...