Սպորտ
Մախաչևը նշել է UFC-ի պատմության լավագույն մարտիկին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը տարբեր անվանակարգերում նշել է կազմակերպության լավագույն մարտիկներին՝ առանձնացնելով նաև պատմության լավագույնին։
«UFC-ի լավագույն մարտիկն հենց հիմա Իսլամ Մախաչևն է։ UFC-ի ամենադիտարժան մարտիկը Մաքս Հոլոուեյն է։ UFC-ի պատմության լեզվակռվի լավագույն վարպետը Քոնոր Մաքգրեգորն է։ UFC-ի պատմության լավագույն կիսամիջին քաշայինը Ժորժ Սեն-Պիերն է։ Իսկ պատմության մեծագույն մարտիկը, ինչպես միշտ, Հաբիբ Նուրմագոմեդովն է»,- հայտարարել է Մախաչևը TNT Sports-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ Մախաչևը, բացի թեթև քաշային կարգի չեմպիոն լինելուց, գլխավորում է նաև կազմակերպության՝ անկախ քաշային կարգից լավագույն մարտիկների վարկանիշային աղյուսակը (P4P)։
Նմանատիպ հոդվածներ
Իլյա Թոփուրիան պատասխանել է Արման Ծառուկյանի հետ մենամարտից խուսափելու պնդումներին
Ասում են՝ կարող ես պարտվել. Շարա Բուլետը բացատրել է, թե ինչու է համաձայնել մենամարտել Ծառուկյանի դեմ
ԿԳՄՍ նախարարը՝ «Ադրբեջան» բառը փակած և այդ պատճառով տուգանված դահուկորդի մասին
Արման Ծառուկյանը հաղթել է Մեհդի Բայդուլաևին՝ նվաճելով «Աստղերի գոտի» չեմպիոնական տիտղոսը
Ավելին Սպորտ բաժնից
«Նոան» պորտուգալացի դարպասապահ Դանիել Ֆիգեյրայի տրանսֆերի մասին է հայտարարել
Որ երկիրն է աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը
4.0