Ով է ճանաչվել 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ

«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ։


Հարձակվողը պարգևատրվել է ՊՍԺ-ի կազմում անցկացրած անհավանական մրցաշրջանի համար։ Նա առանցքային դերակատարում ունեցավ ակումբի պատմության մեջ առաջին անգամ ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու գործում՝ եվրոպական մրցաշարի ընթացքում դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։


28-ամյա Դեմբելեն, ով ճանաչվել է 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող (MVP) թե՛ Չեմպիոնների լիգայում, թե՛ Ֆրանսիայի Լիգա 1-ում, օգնեց փարիզյան ակումբին նվաճել նաև ներքին բոլոր տիտղոսները։ Բացի այդ, նրա ջանքերով թիմը դուրս եկավ նոր ձևաչափով անցկացվող ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։


Հիմնական նվաճումները․


ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող (2024/25)

Ֆրանսիայի Լիգա 1-ի չեմպիոն (2024/25)

Ֆրանսիայի գավաթակիր (2024/25)

Ֆրանսիայի սուպերգավաթակիր (2024)

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի մասնակից (2025)

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 3-րդ մրցանակակիր (2024/25)

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող

Ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում

Լիգա 1-ի տարվա լավագույն խաղացող և լավագույն ռմբարկու (համահեղինակ)

Հաղթողը որոշվել է քվեարկության արդյունքում, որին մասնակցել են ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները, լրագրողները և երկրպագուները (ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում): Յուրաքանչյուր խմբի ձայները կազմել են ընդհանուր արդյունքի 25%-ը: Հաշվի են առնվել ֆուտբոլիստների ելույթները 2024 թ. օգոստոսի 11-ից մինչև 2025 թ. օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում:

Քաղաքականություն

Պատահարներ