Պատրաստ եմ մենամարտել, թեկուզ 10 oր առաջ. Ծառուկյանը՝ իր ծրագրերի մասին
Արման Ծառուկյանը հայտարարել է UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար կայանալիք մենամարտին մասնակցելու իր պատրաստակամության մասին։
«Ես կլինեմ ոչ պաշտոնական պահեստային մարտիկ Փիմբլեթի և Գեյջիի մենամարտի համար։ Եթե նրանցից որևէ մեկը վնասվածք ստանա, ես պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 օր առաջ։ Ես քաշս կպահեմ, թեև այն չեմ գցի։ Եթե ես պետք լինեմ նրանց, ես այնտեղ կլինեմ։
Ահա թե ինչու ես պետք է մնամ լավ մարզավիճակում, մարզվեմ և սպարինգներ անեմ։ Ես պետք է փորձեմ խուսափել վնասվածքներից առաջիկա մենամարտերում, բայց միևնույն ժամանակ տամ իմ 100 տոկոսը, որպեսզի չհիասթափեցնեմ այն մարդկանց, որոնք գալու են տպավորիչ մենամարտեր դիտելու։
Նոր տարին կդիմավորեմ Հայաստանում, իսկ դրանից անմիջապես հետո կմեկնեմ Լոս Անջելես։ Մեզ դժվար ճանապարհ է սպասվում», - ասել է Ծառուկյանը ACB JJ մրցաշարից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում՝ հունվարի 25-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...