Երեխաների տակդիրները հարևան երկրներում 2-3 անգամ ավելի էժան են. Հայաստանում մարդիկ ո՞նց շատ երեխա կունենան. Դանիելյան
Երեխաների տակդիրները հարևան երկրներում 2-3 անգամ ավելի էժան են. Հայաստանում մարդիկ ո՞նց շատ երեխա ունենան: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությանը մի քանի անգամ առաջարկել են, որ պետությունը հոգա երեխա ունենալու խնդիր ունեցող ընտանիքների ծախսերը: Ասել են, որ լավ բան են առաջարկում, բայց այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարել:
«Ընտանիքներ կան, որ ցանկանում են երեխա ունենալ՝ չեն կարողանում, որովհետև արհեստական բեղմնավորման համար ֆինանսը չի ներում:
Պետությունը դա պետք է անվճար դարձնի, ծնելիության վրա պետք է առհասարակ փող չխնայենք»,- ասել է Դանիելյանը:
Անդրադառնալով տակդիրների ու հիգիենայի պարագաների գներին՝ Դանիելյանը նշել է, որ Հայաստանի ու հարևան երկիր Վրաստանի միջև գնային տարբերություն կա:
«Նամակներ եմ ստանում, որ երեխաների տակդիրները հարևան երկրներում 2-3 անգամ ավելի էժան են: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ թանկացումների պարագայում մարդը շահագրգրված լինի երեխա ունենալու. առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաների գների հարցը պետք է լուծենք»,- եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10 հազար դրամ հետվճար ստանալ. մանրամասներ
2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար՝ գո...
ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
Կառավարությունն առաջարկում է 2026 թվականին ԱԱՀ-ից ազատել նաև էլեկտրական շարժիչով բեռնատար մեքենաներ ներմուծողներին։ ՀՀ Ա...
Միքայել Սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց. վաղը նրան կվիրահատեն
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց հանրային մեղադրողի չներկայանալու պատ...