Բնականոն գնաճը փոքր ինչ ավելացել է. ԿԲ նախագահ
2025 թվականի չորրորդ եռամսյակում տասներկուամսյա գնաճը դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով 3.1 տոկոս։ Այդ ընթացքում բնականոն գնաճը փոքր ինչ ավելացել է՝ կազմելով 3.8 տոկոս, այս մասին Կենտրանական բանկում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«2025 թ. չորրորդ եռամսյակում Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է։ Դրան շարունակում են զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերը, ինչպես նաև որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոններ։ 2025 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակներում տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ բարձր արտաքին պահանջարկը պահպանվում է։ Միևնույն ժամանակ, ներքին պահանջարկի ընթացիկ պայմանները, ինչպես նաև դրա հետագա միտումների հետ կապված զգալի անորոշությունները ևս պահպանվում են»,-ասաց Մարտին Գալստյանը։
Նա նաև նշեց, որ նման իրավիճակում պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումները հիմնականում պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Երկուշաբթի օրը Լուվրը չի բացվել՝ աշխատակիցների անժամկետ գործադուլի պատճառով
Փարիզի Լուվրի թանգարանը երկուշաբթի օրը չի բացվել մշակութային հաստատության աշխատակիցների կողմից հայտարարված անժամկետ գործ...
Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10 հազար դրամ հետվճար ստանալ. մանրամասներ
2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար՝ գո...
ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
Կառավարությունն առաջարկում է 2026 թվականին ԱԱՀ-ից ազատել նաև էլեկտրական շարժիչով բեռնատար մեքենաներ ներմուծողներին։ ՀՀ Ա...