Անշարժ գույքեր, 22,6 մլն դրամ ապօրինի եկամուտ և այլն. դատախազության պահանջը՝ նախկին մաքսային տեսուչից
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատուն-վարչության նախկին գլխավոր մաքսային տեսուչ Սամվել Մանվելի Հովեսյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 3 անշարժ գույք.
- 1 գույքի գնման իրավունք.
- 1 տրանսպորտային միջոց.
- 1 իրավաբանական անձում մասնակցություն.
- 30 միլիոն 581 հազար դրամ ներդրված ավանդի գումար.
- 1 փոխառության պահանջի իրավունքի ապօրինի մասը՝ 1 միլիոն 759 հազար դրամ.
- 945 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
22 միլիոն 661 հազար դրամ, որը 2017-2025 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...