«Զինված ագրեսիայի» դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կօգնեն միմյանց
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին հուշագրի ստորագրման նպատակն է ուժեղացնել կողմերի համագործակցությունը պաշտպանության ոլորտում՝ ապահովելով իրենց պետությունների անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև պաշտպանելով ինքնիշխանությունն ու անկախությունը։ Այդ մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Արզու Նագիևը։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը ծառայում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությանը։
«Հուշագրի նպատակն է ամրապնդել փոխադարձ համակարգումը ռազմական անվտանգության ոլորտում, զարգացնել համատեղ վարժանքները, ռազմական կրթությունը և համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Փաստաթուղթը բաղկացած է ութ կետից։
Համաձայնագրի՝ ստորագրող կողմերը պարտավորվում են միմյանց տրամադրել փոխադարձ օգնություն իրենցից մեկի դեմ զինված ագրեսիայի դեպքում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ճանաչված անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու համար»,- ասվում է պատգամավորի խոսքում։
Նշվում է նաև, որ կողմերը միմյանց տրամադրում են ռազմական օգնություն իրենցից մեկի խնդրանքով և իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան։
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...