Սամվել Կարապետյանի փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբ
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․
«2025 թվականի հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգել էր մեկ ամսով: Դատարանը փաստացի արձանագրել էր, որ քրեական հետապնդման ժամկետների խնդիր է առաջ գալիս: Քննչական մարմինը և Դատախազությունը ուղիղ անտեսեցին Դատարանի որոշումը: Ի դեպ այդ որոշմանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում գրավոր միջնորդություններով հստակ արձանագրել էինք այդ խնդիրը, հստակ պահանջել ենք դադարեցնել գործի ձգձգումը, դադարեցնել առնվազն նախաքննական գաղտնիքով պաշտպանվելը մեր դեմ: Նույնիսկ միջնորդել էինք վարույթից մաս անջատել և աբսուրդային կոչի դրվագը ուղարկել դատարան, կամ հարգել իրավունքը ու կարճել:
2025 թվականի դեկտեմբերի 11-ին Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով մեր բողոքում արձանագրված պահանջներից մեկը, հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրեական վարույթի ձգձգումը (ժամկետները)՝ խնդրահարույց է և հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման։
Նույն Վերաքննիչ դատարանը, որն այլևս անհերքելի քաղաքական հետապնդման պայմաններում մեր բողոքը չի բավարարել, բայց այսպիսի իրավական դիրքորոշում է արձանագրել: Ցանկանում եմ հայտնել նաև, որ Քննչական մարմնին ներկայացվել են նախաքննության ձգձգումը կանխող, ակտիվ գործողություններ կատարելու պահանջով միջնորդություններ, որոնք մերժվել են: Հետևաբար Քննչական մարմինն ակտիվ գործողություններ չի կատարում, հակառակը 53 քննիչներից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է չնայած շուրջ վեց ամիս է կալանավորված Սամվել Կարապետյանը, իսկ միակ գործողությունը, որ կատարել են հերթական «աննախադեպ» գործողությունն էր, ըստ որի խուզարկել են լեզվաբան-փորձագետի տունը, ում դիրքորոշմամբ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի Մայր Աթոռը պաշտպանող խոսքում՝ կոչ չկա»,- գրել է փաստաբանը։
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...